Քաղաքական

16.10.2025 19:29

Շենգավիթի դատարանից ԱԱԾ-ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին

Շենգավիթի դատարանից ԱԱԾ-ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին

Քիչ առաջ Շենգավիթի դատարանից ԱԱԾ-ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին, այս մասին գրում է 24News-ը։

Հայտնի չէ, թե որ ուղղությամբ են տարել կամ որն է պատճառը: Ըստ լրատվամիջոցի՝ հնարավոր է պատճառը առավոտյան նրա կոշտ գրառում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։

Նշենք, որ ժամեր առաջ փաստաբանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր․

«Վիժվածքներ

Հոգին սատանային վաճառած քննիչներ, դատախազներ, դատավորներ ձեր պատիժը երկնային է լինելու, աղոթում եմ Տիրոջը ձեզ չների և պատիժը քավեք սերունդներով։

Մկրտիչ Սրբազանը ծառայությունը կշարունակի ԿԿԲ պադվալում, բայց դուք ոնց շատ տղա կայիք էտ ձև էլ մնացիք։

Հ.գ. Ու չհամարձակվեք ասեք տուն ենք պահում, ես էլ էի տուն պահում, երբ 2018 թվականին սատանաների ավազակավորջը եկավ իշխանության, ես էլ սպա էի ու ուսադիրը սրանց վրա շպռտելը եղել է կյանքիս ամենաբարդ որոշումը, բայց տուն պահել կարելիա արդար քրտինքով, ոչ թե ձեր պես աշխատավարձ ծծելով։

Հ.գ.գ. ավագ գործընկերներիցս մեկը ասում է օգտագործված պահպանակը վերջում նետում են աղբամանը, խորհեք սրա շուրջ։

Զորակցությունս Սրբազան հորը»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։