ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կոլեգիայի ամփոփիչ նիստ
ՀՀ պաշտպանության նախարարությունում դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2011 թվականի մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի ու շտաբերի օպերատիվ և մարտական պատաստության արդյունքներն ու նախանշվել 2012 թվականի ուսումնական տարվա խնդիրները:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում նշել է. «2011թվականը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի համար հաջողությունների պահպանման և թերացումների նվազեցման տարի էր: Զինված ուժերը պատվով են կատարել իրենց մարտական խնդիրները: Արդիական սպառազինությամբ համալրման, միջազգային ռազմական համագործակցության խորացման, ռազմակրթության ոլորտում բարեփոխումների շնորհիվ Զինված ուժերի մարտունակությունը 2011թվականին ավելի է բարձրացել: Զինված ուժերի ստորաբաժանումները ազգային և միջազգային զորավարժությունների ընթացքում կատարելագործել են մարտի վարման հմտությունները»:
Խոսելով հակառակորդի հետ շփման գծում տիրող իրավիճակի մասին` պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Ադրբեջանը շարունակում է հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով՝ դրան զուգակցելով ռազմականացման քաղաքականություն: Հակառակորդի հնարավոր սադրանքին արժանի հակահարված տալու համար հարկավոր է մշտապես զգոն լինել, զինված ուժերը մշտապես մարտունակ վիճակում պահել, որի կարևոր պայմանն է ամենօրյա քրտնաջան աշխատանքը, ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և կարգապահության ամրապնդումը»:
Զինված ուժերի մարտական պատրաստականության ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետու զեկույցով հանդես է եկել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը փաստել է, որ նախորդ տարիների համեմատ 2011 թվականին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը զգալիորեն աճել են, սակայն ՀՀ զինված ուժերը բոլոր ոտնձգություններին արձագանքել են համարժեքորեն:
Իր զեկույցում ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը անդրադարձել է 2011թվականին Զինված ուժերում գրանցված հանցագործություններին ու օրինախախտումներին: Զինվորական դատախազը փաստել է, որ նախորդ տարիների համեմատ Զինված ուժերում 2011թվականին մահացության և սպանության դեպքերը կտրուկ նվազել են, սակայն դա բավարար չէ և դեռևս շատ անելիքներ կան հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ:
Միջոցառման ավարտին Սեյրան Օհանյանը 2011 թվականի լավագույն զորամասերին պարգևատրել է պատվոդրոշներով, իսկ նրանց հրամանատարներին ու անձնակազմի անդամներին` գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և նվերներով: