Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը երկու ամսով կալանավորվել է
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է քննիչի միջնորդությունը և որպես խափանման միջոց կալանք է կիրառել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ` 2 ամիս ժամկետով։
Դատարանը նաև սահմանափակել է նրա տեսակցությունները՝ թույլատրելով միայն մոր հետ հանդիպումները։
Բացի այդ, դատարանը մեկ ամսով կալանքի տակ է առել նաև Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանին։
Ավելի վաղ, հոկտեմբերի 15-ին բերման էին ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդը, 12 քահանա և մի քանի աշխարհիկ աշխատակիցներ։