Կարծիք

15.10.2025 19:29


Դանիել Իոաննիսյանը, Տեր Արամն ու ադրբեջանցի Փաշազադեն հանդես են գալիս մեկ միասնական դիրքորոշմամբ

Դանիել Իոաննիսյանը, Տեր Արամն ու ադրբեջանցի Փաշազադեն հանդես են գալիս մեկ միասնական դիրքորոշմամբ

Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր պայքարը եկեղեցու դեմ՝ Էրդողանի և Ալիևի պատվերով:

Տվյալ դեպքում, Ադրբեջանի կողմից, որպես գլխավոր պատվիրատուների (Էրդողանի և Ալիևի) գլխավորև խորհրդական հանդես է գալիս Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն:

Հայաստանի մասով, եկեղեցու և նրա պաշտպանների դեմ գործեր սարքելու գծով Փաշինյանի գլխավոր պատվիրատուի դերում է հայտնվել տխրահռչակ ԻՔՄ-ի ղեկավար՝ Դանիել Իոաննիսյանը:

Սակայն վերջերս նրան է միացել նաև իշխանության մեկ այլ «վեցնոց»՝ ոմն Տեր Արամ քահանա:

Փաշինյանին այս կոմբինացիան անհրաժեշտ էր, որպեսզի եկեղեցու դեմ խոսեր հենց եկեղեցականը, իսկ արդեն նրան հղում անելով, հանդես գար Իոաննիսյանը:

Սա անհրաժեշտ էր Փաշինյանին, որ նա ներկայացներ, թե իբր ինքը չի խառնվում եկեղեցու գործերի մեջ, այլ ընթանում է ներեկեղեցական կոնֆլիկտ:

Իսկ Դանիել Իոաննիսյանի ֆունկցիան այն է, որ պիտի ընդդիմադիր գործիչների դեմ հայցեր ներկայանցնի ՀՔԾ-ին:

Վերջին ռեպրեսիվ գործողությունները եկեղոցու դեմ, հենց այդ սխեմայով են եղել: Ընդ որում, դա չեն էլ թաքցնում ո՛չ Իոաննիսյանը, ո՛չ էլ՝ Տեր Արամը:

Իոաննիսյանը նույնիսկ իր կառույցի միջոցով հետյալ հարդագրությամբ հանդես եկավ.

«ԻՔՄ-ն պահանջել է քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները:
Ի պատասխան լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչների հարցերի՝ հայտնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ քահանա Տեր Արամը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ 2021 թվականին Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներսում եղել է պարտադրանք` քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու համար:
Քանի որ հանրահավաքներին մասնակցելը թե՛ հին, թե՛ նոր Քրեական օրենսգրքով արգելված արարք է
(թերևս այնքան են շտապել «գործ սարքելուե հարցում, որ բացարձակ անհեթեթություն են գրել հաղորդագրության մեջ, նշելով, որ փաստորեն ու առհասարակ, հանրահավաքի մասնակցելը... քրեորեն հետապնդելի արարք է-խմբ.), «Իրազեկ քաղաքացիների միավորումըե սեպտեմբերի 17-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ Դատախազություն՝ խնդրելով քննել հրապարակային արված այդ հայտարարությունը: Ճիշտ այնպես, ինչպես միշտ անում ենք ժողովրդավարական կարգին դեմ ուղղված հանցագործության մասին որևէ հրապարակային խոսք նկատելու բոլոր դեպքերում:
Հայտնում ենք, որ ենթադրյալ հանցագործության կամ դրա հնարավոր կատարողների մասին որևէ այլ տեղեկություն կամ մանրամասներ չունենք:
Հարկ ենք համարում նաև նկատել, որ որևէ հանրահավաքի մարդկանց մասնակցել պարտադրելը կամ դրա համար վճարելը հանցագործություն է, և պետությունը պետք է պայքարի դրա դեմ:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»:

Հենց այս հայտարարության հիման վրա, քննչական մարմինները սկսել են իրենց վերջին ռեպրեսիաները արդեն եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ՝ ՏերՄկրտիչեպիսկոպոսՊռոշյանիևնույնթեմիհոգևորհովիվներՏերՓառենի, ՏերՄանուկի, ՏերՀայկի, տերՄկրտչիևՏերՂևոնդի դեմ, ձերբակալել են նրանց։

Այսինքն, երկու օր առաջ հնչում է Փաշազադեի հրահանգը և այն իրականացվում է Փաշինյանի կողմից, Տեր Արամի և Դանիել Իոննիսյանի ձեռքերով:

Սա Հայաստանի համար ամենամեծ խայտառակությունն է, երբ երկրի ղեկավարը բացեիբաց կատարում է դրսի հրահանգները:

Էլ ինչո՞ւ ենք զարմանում, որ դրանից հետո մեզ, որպես երկիր, այլևս չեն հարգում:

Լուկաշենկոն ԱՊՀ տարածքում է ծաղրում Փաշինյանին, իսկ արևմտյան հարթակներում Թրամփն է մոռանում մեկ Հայաստանի, մեկ էլ Փաշինյանի անունը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը