Քաղաքական

15.10.2025 18:53

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը ձերբակալվել է

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը ձերբակալվել է

Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել` հավաքների հետ կապված ու քվեարկության արդյունքների վրա ազդելու համար: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Մենք հանդիպեցինք Մկրտիչ սրբազանին, պարզվեց` ի սկզբանե այստեղ է նա բերվել, սակայն նրա հետ որևէ շփման հնարավորություն չէին տվել: Նրա նկատմամբ հարուցված մեղադրանքները շինծու են, քանի որ այս ամենը հակաեկեղեցական շարժման շրջանակում է»,-լրագրողներին ասել է փաստաբանը։

Նրա խոսքով` Սրբազանին տանելու են կալանքի ու նրա նկատմամբ անելու են այն, ինչ արեցին մյուս Սրբազանների նկատմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։