Դեկտեմբերի 27-ին` ժամը 19.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի սկզբնամասում բենզինով բեռնված երեք ցիստեռն դուրս են եկել երկաթուղային ուղեգծերից:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Քանաքեռ» կայարանից բեռնաթափման համար փակուղի մտնող թիվ 3452 շարժակազմի մոտ 240 տ բենզինով բեռնված չորս ցիստեռններից երեքը, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս են եկել ուղեգծերից: «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի փոխադրումների տնօրինությունից հաղորդեցին, որ նախատեսվում են բենզինի վերամղման աշխատանքներ. անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Ընթացքում հաղորդում ստացվեց, որ բռնկվել է բենզատար ավտոմեքենայի առջևում գտնվող շարժիչի խլացուցիչը:Դեպքի վայր են մեկնել մի քանի մարտական հաշավարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Բենզինով լի ցիստեռները դուրս են ընկել ուղեգծից