Քաղաքական

15.10.2025 10:47

75 մլն դրամ հերթական ֆորումի համար. «Ժողովուրդ»

75 մլն դրամ հերթական ֆորումի համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում Հայաստանում ֆորումներից, համաժողովներից եւ գագաթաժողովներից «աչք չի բացում» կառավարությունը։

Առաջիկայում՝ 2025 թվականի նոյեմբերի 21-ից 23-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի առաջին զբոսաշրջության միջազգային ցուցահանդես-համաժողովը՝ International Tourism Fair Armenia 2025-ը։

Պաշտոնական հայտարարությամբ, ֆորումը դառնալու է զբոսաշրջության միջազգային խաչմերուկ, որտեղ ձեւավորվում են նոր հնարավորություններ եւ բազում համագործակցություններ:

Այս ֆորումի համար էկոնոմիկայի նախարարությունը հատկացրել է 75 մլն 400 հազար դրամ։

Միջոցառման կազմակերպման ամենաթանկարժեք ծառայությունը հյուրասիրության եւ սննդի կազմակերպման համար է հատկացվել՝ 30 մլն դրամ, որը ամբողջ հատկացման գրեթե 40%-ն է։

2-րդ ամենաթանկ հատկացումը բարձրաստիճան հյուրերի եւ մասնակիցների տեղափոխման ծառայություններն է ընդգրկում՝ կազմելով 6,5 մլն դրամ։

Ահա, թե ինչպիսի ծառայությունների համար է ծախսվում պետական բյուջեն»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։