Քաղաքական

14.10.2025 15:39

Նիկոլը հայտնվել է Թրամփի մայրուղում (տեսանյութ)

Նիկոլը հայտնվել է Թրամփի մայրուղում (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ասում է, թե, իբր, ԱՄՆ-ից խաղաղություն է բերել: Ասում է նաև, թե, իբր, Թրամփը Հայաստանի անվտանգությունն է ապահովելու և վկայակոչում Թրամփի ուղին: Մինչդեռ իրականությունն այն է, որ Թրամփը մոռացել է թե՛ իր անվամբ ուղու, թե՛ Նիկոլ Փաշինյանի մասին: Այս մասին հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։

«Վաշինգտոնում ստորագրվածը Թրամփին պետք էր Նոբելյան մրցանակ ստանալու համար: Չստացավ: Չստացավ ու մոռացավ թե՛ Փաշինյանի, թե՛ իր անվամբ ուղու մասին: Թեև չստանալուց առաջ էլ էր մոռացել, քանի որ Հայաստանը շփոթում էր Ալբանիայի հետ:

Ի դեպ, երեկվա տեսարանը շատ ողորմելի էր: Նիկոլը Թրամփին հիշեցնում էր, որ ինքը Հայաստանի վարչապետն է այնպես, ինչպես, օրինակ, տաքսիստներն են երբեմն ուղևորներին ներկայանում, որ իրենք ոչ թե տաքսիստ են, այլ ժամանակին լավ գործերի են եղել։

Ահա այսպիսի ողորմելի և նվաստացուցիչ տեսարան»,-ասել է Արեգնազ Մանուկյանը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։