Տեսանյութ

13.10.2025 16:24


Կադրեր թիվ 131 դպրոցից, որտեղ դասի ժամանակ հրդեհ է բռնկվել

Կադրեր թիվ 131 դպրոցից, որտեղ դասի ժամանակ հրդեհ է բռնկվել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ հրդեհ է բռնկվել Երևանի Պեյո Յավորովի անվան համար թիվ 131 հիմնական դպրոցում։

Հրդեհի օջախը, նախնական տվյալներով, 4-րդ հարկում է, իսկ պատճառը՝ էլեկտրահաղորդման մալուխները։

Դպրոցի տնօրեն Նաիրա Զաքարյանը պատմեց, որ աշակերտներն արագ տարհանվել են։ Վնասված երեխաներ չկան։

«Ամբողջ պատմությունը տևել է 5 րոպե, ամենայն հավանականությամբ «ավտոմատ կարոբկայում» կարճ միացում է եղել, որի մեջ է հրդեհը է բռնկվել է։ Շատ արագ կողքի դասարանի ուսուցիչը կրակմարիչով փորձել է մարել կրակը»,-նշել է տնօրենն՝ ավելացնելով, որ օպերատիվ զանգել են 911։

Զուգահեռ երեխաներին արագ տարհանվել են, պատուհանները բացել, շենքն էլ՝ արագ հոսանքազրկվել։ Ամեն բան տևել է ընդամենը հինգ-վեց րոպե։

«Պետք է ասեմ, որ ԱԻՆ-ը շատ օպերատիվ էլ եկավ, բայց մենք մինչև ԱԻՆ-ի գալը՝ մենք այդ օջախը մարել էինք արդեն։ Բարեբախտաբար, վնասված երեխաներ չունենք»,-ասաց Զաքարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը