Քաղաքական

13.10.2025 13:34

Ինչու է Նիկոլը վախենում Լուկաշենկոյից ու Ալիևից (տեսանյութ)

Ինչու է Նիկոլը վախենում Լուկաշենկոյից ու Ալիևից (տեսանյութ)

Շատերը տեսան, թե ինչպես էր Բելառուսի նախագահ Լուկաշենկոն նվաստացնում Նիկոլ Փաշինյանին ու ձեռք առնում նրան: Նիկոլին նվաստացնում է ու վիրավորում նաև Ալիևը՝ նրան անվանելով հարբած ծաղրածու: Այս մասին հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։

«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Նիկոլն առյուծ կտրում Հայաստանի ներսում ու հոխորտում իր ընդդիմախոսների դեմ, իսկ ահա դրսում դառնում կուռկուռի ձագ և ծպտուն չի հանում:

Պատասխանը պարզ է՝ Հայաստանում նա շրջում է հսկայական թիկնազորով, ունի իրավապահներին ապօրինի հրահանգներ իջեցնելու հնարավորություն: Իսկ դրսում նման հնարավորությունից զրկված է:

Ահա և ամբողջ գաղտնիքը»,-ասել է Արեգնազ Մանուկյանը։:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։