Արցախի խորհրդարանն ընդունել է 2012թ. պետական բյուջեն
Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը գումարվել է ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ՝ նրանց առաջարկած օրակարգով, ինչի հիմքով, ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 86-րդ հոդվածով, խորհրդարանի նախագահը ստորագրել էր համապատասխան որոշում։
Համաձայն կանոնակարգով սահմանված ընթացակարգի՝ նախաձեռնության հեղինակների առաջարկած օրակարգը ենթակա չէ քննարկման և հաստատման։ Ուստի խորհրդարանն անմիջապես վերսկսել է ԼՂՀ 2012թ. պետական բյուջեի նախագծի՝ դեկտեմբերի 21-ի լիագումար նիստում ընդմիջված քննարկումները։
Նախքան բյուջեի նախագծի նկատմամբ իր վերջնական դիրքորոշումն արտահայտելը՝ խորհրդարանն օրենքների տեսքով ընդունել է բյուջեն ուղեկցող օրինագծերը, որոնք վերաբերում են «Հարկերի մասին», «Շահութահարկի մասին», «Եկամտահարկի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին, «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին», «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին», «ԼՂՀ դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» գործող օրենքներում առաջարկվող փոփոխություններին ու լրացումներին։ Ապա հետևել է ԼՂՀ 2012թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քվեարկությունը։ Արդյունքում՝ խորհրդարանը միաձայն ընդունեց օրենքը։

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայություն