«Շիրակ կենտրոնը» տեսաձայնագրել է բնակբաշխման վիճակահանությունը
Դեկտեմբերի 27-ին Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանի դահլիճում կայացավ պետական միջոցներով Գյումրիում կառուցվելիք 124 4 սենյականոց բնակարաններից 108-ի վիճակահանությունը:
Բնակբաշխման հանձնաժողովը 16 բնակարանների վիճակահանությունը կանցկացնի հաջորդ ամիս:
Քանի որ այս վիճակահանության մասնակից 21 ընտանիքներում կան առաջին և երկրորդ կարգերի հաշմանդամներ, ուստի նրանց համար կազմակերպվեց առանձին վիճակահանություն միայն առաջին հարկերի համար: Թեև նախատեսված էր 4 սենյականոց 109 բնակարանների բաշխում, սակայն շահառու ընտանիքներից մեկը հրաժարվեց իրեն հասանելիք բնակարանից այն պատճառաբանությամբ, որ նրանք կորցրել են ոչ թե մեկ 4 սենյականոց, այլ 3 և 1 սենյակներով երկու բնակարան, ուստի նրանց 10 անձից բաղկացած ընտանիքը պահանջում էր կորցրածի քանակով` երկու բնակարան:
Վիճակահանությանը չէին ներկայացել 5 ընտանիքներ: Բացակա ընտանիքների փոխարեն ապագա բնակարանների հասցեները թմբուկից հանեցին դահլիճում ներկա պատահական քաղաքացիներ:
«Շիրակ կենտրոնի» կողմից իրականացվեց բնակբաշխման վիճակահանության դիտարկում և տեսաձայնագրում: Վիճակահանության ամբողջ ընթացքի տեսաձայնագրությունը տեղադրված է www.shirakcentre.org
li%�egHfP� l; orphans: 2; text-align: justify; text-indent: 0px; text-transform: none; white-space: normal; widows: 2; word-spacing: 0px; -webkit-text-size-adjust: auto; -webkit-text-stroke-width: 0px; background-color: rgb(255, 255, 255); font-size: small; ">Ամենատեղումնառատ հունվարները դիտվել են 1957, 1969, 1973, 1978, 1991թթ., երբ տեղումների քանակը կազմել է նորմայի 150-300%: Ամենաչոր հունվարները դիտվել են 1936, 1939, 1955, 1971, 1979, 1989, 1997թթ., երբ հովտյին շրջաններում ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել:
Այն շրջաններում, որտեղ ձևավորվում է հաստատուն ձյան ծածկ, հունվարին շարունակվում է ձնածածկույթի ինտենսիվ աճը: Երրորդ տասնօրյակում դրա բարձրությունը նախալեռնային շրջաններում միջինը կազմում է 15-20 սմ է, լեռնային շրջաններում` մինչև 40 սմ, իսկ 2000մ-ից ավել բարձրություններում` 60-90 սմ: Ձյան ծածկույթի բարձրությունը տարբեր տարիներ զգալիորեն տարբեր է: Հատկապես ձնառատ են եղել 1942, 1954, 1968, 1978թթ. հունվարները, երբ երրորդ տասնօրյակում ձյան ծածկույթի միջին բարձրությունը շատ շրջաններում կազմել է 1.5-2մ: Հետևաբար շատ են եղել ձյան ջրապաշարները` 150-250մմ: Արարատյան դաշտում ձնածածկի միջին բարձրությունը կազմում է 6-10սմ: Սակայն դիտվել են հունվարներ, երբ այն հասել է 50-60սմ-ի, իսկ ձմեռների 25-30%-ում կայուն ձյան ծածկ ընդանրապես չի գոյացել:
Հունվարին դիտվող վտանգավոր երևույթներից են առատ ձյունը (երբ ձյան ծածկույթի օրական աճը 20սմ-ից ավել է) ձնաբուքը, որը խաթարում է տրանսպորտի աշխատանքը, մառախուղը: Ձնաբքերի ժամանակ մեծանում է ձնային բեռնվածությունը տանիքների վրա: Ձնաբքերը հաճախակի երևույթներ են լեռներում և լեռնանցքներում: Այդ շրջաններում ձյան ծածկույթի օրական աճի առավելագույն արժեքների միջինը կազմում է 9-11սմ, իսկ առավելագույնը հասնում է մինչև 50սմ և ավելի: Շատ երկարատև առատ ձյուն է դիտվել Գյումրիում 1973թ. 62 ժամ, Երևանում` 1969թ. 47 ժամ տևողությամբ:
Մառախուղը հաճախակի դիտվում է Արարատյան դաշտում, Շիրակում, Սյունիքի հովիտներում և լեռնանցքներում: Երևանում և Գյումրիում դիտվել են տարիներ, երբ հունվարին ամեն օր եղել է մառախուղ: Երևանում 1971թ. հունվարին մառախուղ է դիտվել անընդմեջ գրեթե 3 օր (63ժամ):
Ամպամած օրերի թիվը տատանվում է 3-10 օր: Արևափայլի միջին տևողությունը հանրապետության տարածքում 120 ժամ է, Արարատյան հովտում` 80-100 ժամ: 1971թ. հունվարին Երևանում այն կազմել է ընդամենը 22 ժամ:
Գերիշխում է անդորրային եղանակ, իսկ հյուսիս-արևելյան շրջաններում դիտվում են թույլ քամիներ: Քամու միջին արագությունը` 2մ/վրկ է: Լեռնանցքներում և բարձր լեռնային շրջաններում այն հասնում է 6-8մ/վրկ: Սակայն հունվարին եղել են նաև ուժեղ քամիներ` մինչև 20մ/վրկ արագությամբ, իսկ լեռնանցքներում մինչև 40մ/վրկ և ավելի արագությամբ: Երևանում 1956թ դիտվել է քամի 34մ/վրկ արագությամբ:
«Շիրակ կենտրոնը» տեսաձայնագրել է բնակբաշխման վիճակահանությունը
Դեկտեմբերի 27-ին Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանի դահլիճում կայացավ պետական միջոցներով Գյումրիում կառուցվելիք 124 4 սենյականոց բնակարաններից 108-ի վիճակահանությունը:
Բնակբաշխման հանձնաժողովը 16 բնակարանների վիճակահանությունը կանցկացնի հաջորդ ամիս:
Քանի որ այս վիճակահանության մասնակից 21 ընտանիքներում կան առաջին և երկրորդ կարգերի հաշմանդամներ, ուստի նրանց համար կազմակերպվեց առանձին վիճակահանություն միայն առաջին հարկերի համար: Թեև նախատեսված էր 4 սենյականոց 109 բնակարանների բաշխում, սակայն շահառու ընտանիքներից մեկը հրաժարվեց իրեն հասանելիք բնակարանից այն պատճառաբանությամբ, որ նրանք կորցրել են ոչ թե մեկ 4 սենյականոց, այլ 3 և 1 սենյակներով երկու բնակարան, ուստի նրանց 10 անձից բաղկացած ընտանիքը պահանջում էր կորցրածի քանակով` երկու բնակարան:
Վիճակահանությանը չէին ներկայացել 5 ընտանիքներ: Բացակա ընտանիքների փոխարեն ապագա բնակարանների հասցեները թմբուկից հանեցին դահլիճում ներկա պատահական քաղաքացիներ:
«Շիրակ կենտրոնի» կողմից իրականացվեց բնակբաշխման վիճակահանության դիտարկում և տեսաձայնագրում: Վիճակահանության ամբողջ ընթացքի տեսաձայնագրությունը տեղադրված է www.shirakcentre.org
կայքում (http://www.youtube.com/watch?v=GPterdglCyk&list=UU_PWSsLkNmJPh0HBwFfJvtQ&index=1&feature=plcp )։
li%�egHfP� l; orphans: 2; text-align: justify; text-indent: 0px; text-transform: none; white-space: normal; widows: 2; word-spacing: 0px; -webkit-text-size-adjust: auto; -webkit-text-stroke-width: 0px; background-color: rgb(255, 255, 255); font-size: small; ">Ամենատեղումնառատ հունվարները դիտվել են 1957, 1969, 1973, 1978, 1991թթ., երբ տեղումների քանակը կազմել է նորմայի 150-300%: Ամենաչոր հունվարները դիտվել են 1936, 1939, 1955, 1971, 1979, 1989, 1997թթ., երբ հովտյին շրջաններում ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել: Այն շրջաններում, որտեղ ձևավորվում է հաստատուն ձյան ծածկ, հունվարին շարունակվում է ձնածածկույթի ինտենսիվ աճը: Երրորդ տասնօրյակում դրա բարձրությունը նախալեռնային շրջաններում միջինը կազմում է 15-20 սմ է, լեռնային շրջաններում` մինչև 40 սմ, իսկ 2000մ-ից ավել բարձրություններում` 60-90 սմ: Ձյան ծածկույթի բարձրությունը տարբեր տարիներ զգալիորեն տարբեր է: Հատկապես ձնառատ են եղել 1942, 1954, 1968, 1978թթ. հունվարները, երբ երրորդ տասնօրյակում ձյան ծածկույթի միջին բարձրությունը շատ շրջաններում կազմել է 1.5-2մ: Հետևաբար շատ են եղել ձյան ջրապաշարները` 150-250մմ: Արարատյան դաշտում ձնածածկի միջին բարձրությունը կազմում է 6-10սմ: Սակայն դիտվել են հունվարներ, երբ այն հասել է 50-60սմ-ի, իսկ ձմեռների 25-30%-ում կայուն ձյան ծածկ ընդանրապես չի գոյացել: Հունվարին դիտվող վտանգավոր երևույթներից են առատ ձյունը (երբ ձյան ծածկույթի օրական աճը 20սմ-ից ավել է) ձնաբուքը, որը խաթարում է տրանսպորտի աշխատանքը, մառախուղը: Ձնաբքերի ժամանակ մեծանում է ձնային բեռնվածությունը տանիքների վրա: Ձնաբքերը հաճախակի երևույթներ են լեռներում և լեռնանցքներում: Այդ շրջաններում ձյան ծածկույթի օրական աճի առավելագույն արժեքների միջինը կազմում է 9-11սմ, իսկ առավելագույնը հասնում է մինչև 50սմ և ավելի: Շատ երկարատև առատ ձյուն է դիտվել Գյումրիում 1973թ. 62 ժամ, Երևանում` 1969թ. 47 ժամ տևողությամբ: Մառախուղը հաճախակի դիտվում է Արարատյան դաշտում, Շիրակում, Սյունիքի հովիտներում և լեռնանցքներում: Երևանում և Գյումրիում դիտվել են տարիներ, երբ հունվարին ամեն օր եղել է մառախուղ: Երևանում 1971թ. հունվարին մառախուղ է դիտվել անընդմեջ գրեթե 3 օր (63ժամ): Ամպամած օրերի թիվը տատանվում է 3-10 օր: Արևափայլի միջին տևողությունը հանրապետության տարածքում 120 ժամ է, Արարատյան հովտում` 80-100 ժամ: 1971թ. հունվարին Երևանում այն կազմել է ընդամենը 22 ժամ: Գերիշխում է անդորրային եղանակ, իսկ հյուսիս-արևելյան շրջաններում դիտվում են թույլ քամիներ: Քամու միջին արագությունը` 2մ/վրկ է: Լեռնանցքներում և բարձր լեռնային շրջաններում այն հասնում է 6-8մ/վրկ: Սակայն հունվարին եղել են նաև ուժեղ քամիներ` մինչև 20մ/վրկ արագությամբ, իսկ լեռնանցքներում մինչև 40մ/վրկ և ավելի արագությամբ: Երևանում 1956թ դիտվել է քամի 34մ/վրկ արագությամբ: