Քաղաքական

09.10.2025 11:40

«Ազատման դիմում գրելը նորաձև է. «ՔՊ»-ում հերթական փլուզումն է սկսվել. Սոնա Աղեկյան

«Ազատման դիմում գրելը նորաձև է. «ՔՊ»-ում հերթական փլուզումն է սկսվել. Սոնա Աղեկյան

«ՔՊ»-ում հերթական փլուզումն է սկսվել և տարբեր պաշտոնյաներ իրար հետևից ազատման դիմումներ են գրում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը։

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Մինասյանը նախօրեին հայտարարել է իր հրաժարականի մասին, իսկ մինչ այդ նաեւ Արաբկիրի վարչական ղեկավար Արամ Ազատյանն էր հրաժարական ներկայացրել։

Աղեկյանը մեզ հետ զրույցում նկատեց, ստի և մանիպուլիացիայի վրա կառուցված իշխանությունը չի կարող երկար գոյատևել։

«Պարզապես էլի մանիպուլիացիոն որոշ հնարքներով գոյատևում են, բայց մի նոր տենդենց նկատվում։ Կարելի է ասել, որ «ՔՊ»-ում նոր «մոդա» է սկսվել՝ ազատման դիմում նորաձև է դարձել և տարբեր պաշտոնյաներ փորձում են փրկվել խորտակվող նավից։ Սա նշանակում է, որ Նիկոլն անգամ իրեն ծառայություններ մատուցած մարդկանց չի կարողանում փրկել, էլ ուր մնաց՝ ՀՀ-ն կարողանա փրկել»,-ասաց նա։

Աղեկյանի կարծիքով՝ պաշտոնանկությունները շարունակական բնույթ են կրելու։

«Կարծում եմ, որ սա շարունակական բնույթ է կրելու։ Ճիշտ է, պաշտոնանկություններ, տեղափոխություններ նախկինում եւս եղել են, բայց հիմա պաշտոնանկությունները շատացել են է։ Երևի Աննայի «Կրթվելը նորաձև է» ակցիային զուգահեռ հեգնական իմաստով էլ ազատման դիմում գրելն է նորաձև դարձել, որովհետև հասկանում են, որ ամեն բան ձախողվել է։ Կարծում եմ, որ ազատման դիմում գրող մարդիկ փորձում են փրկվել այն ամենից, ինչը սպասվում է «ՔՊ»-ին ամբողջական իշխանափոխությունից հետո»,-նշեց Աղեկյանը։

Մեր զրուցակիցը չբացառեց, որ հնարավոր է լինեն նաև ճնշումների տակ գրված ազատման դիմումներ, քանի որ առջևում ընտրություններն են։

«Քանի որ առաջիկայում ընտրություններ պետք է լինեն հնարավոր է և չի բացառվում, որ մարդկանց վրա լինեն ճնշումներ կամ պարտադրանքներ, որ այսքան ձայն պետք է կարողանաք ապահովել, հակառակ դեպքում՝ ազատման դիմում գրեք, բայց դա հարցի մյուս կողմն է։ Երբ թիմի մեջ են, իրենք նախկինում պահելով իրենց պաշտոնները կարողացել են ապահովել այդ ամենը, փորձելով վերարտադրվել։ ինչո՞ւ հիմա չեն անում դա, որովհետև հասկանում են, որ այս համակարգն արդեն վերջնական ձախողվել ու մաշվել է և թելն արդեն կտրվում է։ ԱՎելի շատ հակված եմ հավատալու, որ փլուզվում է «ՔՊ»-ն»,-եզրափակեց Աղեկյանը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։