Արամ Հարությունյանը կողմ է խորհրդարանում 11 մեծամասնական տեղ թողնելու գաղափարին
«7օր»–ի հետ զրույցում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը նշել է, թե կողմ է 100%–անոց համամասնական ընտրակարգին։ Նա նաև կողմ է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թևանյանի տեսակետին, ըստ որի՝ կարելի է թողնել ընդամենը 11 մեծամասնական՝ 10 մարզային և Երևանի ընտրատարածքներում, քանի որ մենք չենք կարող մարդկանց ստիպել, որ դառնան կուսակցության անդամ՝ երկրի կառավարմանը մասնակցելու համար։
Հարցին, թե ԱՀԿ–ը պատրա՞ստ է միանալ 100%–անոց համամասնական ընտրական համակարգի անցնելու վերաբերյալ ՀՅ Դաշնակցության և «Ժառանգության» համատեղ առաջարկին, Ա. Հարությունյանն ասել է, թե ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու դեպքում Սահմանադրության հետ կապված խնդիր կա՝ քաղաքացուն զրկում ենք անմիջականորեն երկրի կառավարմանը մասնակցելու իրավունքից։
–Կարծում եմ՝ մեծամասնականի համար որոշ տեղեր պիտի թողնվի,–ավելացրել է նա։

7or.am