Քաղաքական

08.10.2025 10:56

Միացի՛ր, որ փոխենք․ «Մայր Հայաստանը» Վաղարշապատի ընտրություններին ներկայանում է հստակ ասելիքով (տեսանյութ)

Միացի՛ր, որ փոխենք․ «Մայր Հայաստանը» Վաղարշապատի ընտրություններին ներկայանում է հստակ ասելիքով (տեսանյութ)

«Մայր Հայաստան» կուսակցության ցուցակը Վաղարշապատի ավագանու ընտրություններում գլխավորելու է Գրիշա Հարությունյանը։ Նա ունի համայնքի կառավարման փորձ։ Ներկայումս մասնավոր բիզնեսների սեփականատեր է։

Մենք շատ լավ թիմով ենք ներկայանում ընտրողներին ու հստակ ասելիքով։

Քաղաքական մասով մեր դիրքորոշումն է՝ ՔՊ–ի իշխանազրկում և նոր իշխանության ձևավորում՝ ի դեմս «Մայր Հայաստանի»։

Ծրագրերի մասով մեր թիվ մեկ խնդիրն Էջմիածինը տուրիստական հզոր կենտրոն դարձնելն է, որի բոլոր նախադրյալները կան՝

–Մայր Տաճար և Աթոռանիստ քաղաք,

–մշակութային հզոր ժառանգություն,

–ՀՀ մայրաքաղաքին մոտ լինելը,

–«Զվարթնոց» օդանավակայանին մոտ լինելը,

–բնակլիմայական բարենպաստ պայմանները։

Էջմիածինը համայն հայության հոգևոր մայրաքաղաքն է, և այդ կարգավիճակին համապատասխանող քաղաքային զարգացման ծրագիր պետք է ունենա։ Էջմիածինն իր տուրիստական գրավչությամբ չպետք է զիջի, օրինակ, հարևան Վրաստանի Մսխեթիային, որտեղ տարեկան հսկայական քանակի մարդկային հոսք կա և տեղական բյուջեն միլիոնավոր դոլարների մուտքեր է ունենում։

Ասելիք շատ կա։ Կհասցնենք դրանք ներկայացնել վաղարշապատցիներին։ Կհանդիպենք։

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։