Լրահոս

27.12.2011 18:20


«Ազատ դեմոկրատներ»–ը կողմ են 100%–անոց համամասնականին

«Ազատ դեմոկրատներ»–ը կողմ են 100%–անոց համամասնականին

«Ազատ դեմոկրատներ»–ի անդամ Ալեքսանդր Արզումանյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, թե ինքը առհասարակ կողմ է հարյուրտոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցնելու գաղափարին։ Նույնը վերաբերում է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության դիրքորոշմանը։

–«Ազատ դեմոկրատներ»–ը մշտապես են խոսել հարյուրտոկոսանոց համամասնականի մասին։ Սա կուսակցության դիրքորոշումն է, նոր բան չէ,– նշել է Արզումանյանը։

Ինչ վերաբերում է ՀՅԴ–ի ու «Ժառանգության» համատեղ կոչին իր կուսակցության միանալուն, ապա Արզումանյանն ասել է, թե ինքն անձամբ կոչի տեքստը չի կարդացել  և չի կարող դեռ որևէ մի բան ասել հենց կոչի վերաբերյալ։ Արզումանյանի խոսքերով՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կկարդա կոչը և դրա վերաբերյալ համապատասխան հայտարարություն կանի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը