Լրահոս

27.12.2011 17:46


Պարույր Հայրիկյան. «100%–անոց համամասնական ընտրակարգն առաջընթաց է, բայց…»

Պարույր Հայրիկյան. «100%–անոց համամասնական ընտրակարգն առաջընթաց է, բայց…»

Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, «7օր»–ի հետ զրույցում խոսելով 100%–անոց համամասնական ընտրակարգի մասին, ասել է, թե դա առաջընթաց է, քանի որ այն ավելի ներկայացուցչական է, բայց իր կատարյալ ժողովրդավարության համակարգին ահագին զիջում է։

Այն հարցին, թե ինքը պատրա՞ստ է միանալ ՀՅ Դաշնակցության և «Ժառանգության» համատեղ կոչին՝ անցնել 100%–անոց համամասնական ընտրական համակարգի, ԱԻՄ առաջնորդն ասել է.

–Ժողովրդավարության հարցում դրանք բոլորը ճուտիկներ են։ Ես մի առաջարկ եմ արել, որը իրենց էլ եմ ներկայացրել։ Չի կարելի այդքան անշնորհք լինել։ Ես սիրում եմ իրենց բոլորին, բայց ի վերջո իրենց հետ խոսողը այն մարդն է, ով իրենց սովորեցրել է՝ ինչ բան է անկախ Հայաստանը, ինչ է ժողովրդավարությունը։ Եթե դրանից հետո իրենք այդքան պարզունակ են մնում… Փոխանակ խոսեն հիմնականի մասին, ընկել են կիսատ–պռատությունների հետևից։ Ցավում եմ իրենց համար, որ իմ դասերից որևէ բան քաղելու ընդունակ չեղան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը