Քաղաքական

06.10.2025 18:46

Իվանիշվիլու և Փաշինյանի տարբերությունը (տեսանյութ)

Իվանիշվիլու և Փաշինյանի տարբերությունը (տեսանյութ)

Եվրամիությունը քննադատում է Վրաստանի իշխանությանը, բայց գովում է Հայաստանի իշխանությանը: Պատճառն այն է, որ Իվանիշվիլին չի համաձայնում Վրաստանը դարձնել մանրադրամ՝ ընդդեմ Ռուսաստանի: Եվրոպական միության չինովնիկներին դա դուր չի գալիս, ու նրանք փողոց են հանել վրացական ընդդիմությանը: Այս մասին հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։

«Ուշագրավ է, որ Եվրոպական միության չինովնիկներին դուր է գալիս Նիկոլ Փաշինյանը, քանի որ նա մեր երկրի պաշտպանության համար տված զոհերը համարում է հանուն ոչնչի, իսկ այլոց շահերի համար Հայաստանն ու Արցախը զոհաբերելը համարում է մեր ինքնիշխանության պաշտպանություն: Դա, իհարկե, դեմագոգիա է: Նաև՝ դավաճանություն:

Եզրակացություն. Եվրոպական միության չինովնիկներին դուր են գալիս այն պետությունները, որոնց ղեկավարները դավաճան են, զոհաբերում են իրենց երկրներն ու ժողովուրդներին՝ հանուն հակառուսական պայքարի: Նման գործիչներ են Սահակաշվիլին, Զելենսկին, Փաշինյանը, Սանդուն: Նրանք պատրաստ են աչք փակել սրանց հակաժողովրդավարական քայլերի, թալանի վրա: Միայն թե իրենց շահն առաջ տանեն:

Իվանիշվիլին համաձայն չէ այս մոտեցման հետ: Նիկոլը համաձայն է: Հենց դա էլ նրանց տարբերությունն է»,-ասել է Արեգնազ Մանուկյանը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։