Լրահոս

27.12.2011 17:15


Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ««Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:

Այս խորագրի վերջին նյութերը