Քաղաքական

04.10.2025 18:06

Էրդողանի ֆանատները (տեսանյութ)

Էրդողանի ֆանատները (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը միմյանց հետ մրցում են, թե ով ավելի լավ կքծնի Թուրքիայի նախագահ Էրդողանին: Այս մասին հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։

«Մեկը ՄԱԿ-ի ամբիոնից է լիզում Էրդողանի կոշիկները, մյուսն Էրդողանի գիրքն է քծնողաբար գովում իր ֆեյսբուքյան էջում:

Աննա Հակոբյանը հրապարակային հաշվետվություն է ներկայացնում գրքի մասով և ներողություն խնդրում Էրդողանից, որ մի քիչ ուշ է հասցրել այն կարդալ: Նա Էրդողանին ներկայացնում է որպես մեծ մարդասեր և համաշխարհային մակարդակի գործիչ:

Տեսարանը զզվանք է առաջացնում: Աննան այդպես չէր գովել անգամ իր փաստացի ամուսնու տխրահռչակ գիրքը:

Նիկոլի ու Աննայի քծնանք առ Էրդողան շատ լուրջ պատճառներ ունի: Նրանք իրենց կաշվի փրկությունը կապում են Էրդողանի հետ: Վերջինս դրա դիմաց պահանջեց ու ստացավ Արցախը: Հիմա անցել է Հայաստանին: Նիկոլենք դա էլ են պատրաստ հանձնել Թուրքիային, միայն թե փրկվեն:

Մեր բոլորիս խնդիրն Հայաստանն այս զույգից փրկելը պետք է լինի: Համոզված եմ, որ դա այդպես էլ լինելու է»,-նշել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։