Դեկտեմբերի 28-ին Երկրի մոտով կանցնի հերթական երկնաքարը
Վաղը՝ դեկտեմբերի 28-ին, Երկրի մոտով կանցնի հերթական երկնաքարը, որը հայտնաբերվել է այս տարի և նշանակվել NEO (2011 WS95) (անգլերեն NEO՝ Near-Earth Object, Երկրամերձ օբյեկտ): Այն կանցնի Երկրից մոտ 2 միլիոն 730 հազար կմ հեռավորության վրա, ինչը կազմում է 7.1 լուսնային հեռավորություն (384 000 կմ): Նրա տրամագիծը գնահատված է 28-64 մ, իսկ Երկրի նկատմամբ հարաբերական արագությունը՝ 8.61 կմ/վրկ (հիշեցնենք, որ իր ուղեծրով Երկրի շարժման արագությունն է 29.77 կմ/վրկ): Արեգակնային համակարգում կան կիլոմետրերի չափերի միլիոնավոր փոքր մոլորակներ (աստղակերպեր) և մետրերի չափերի միլիարդավոր մանր երկնաքարեր: Դրանցից մի մասը ժամանակ առ ժամանակ մոտենում է Երկրին և կարող է բախման վտանգ ներկայացնել, այդ պատճառով վերջիններս կոչվում են վտանգավոր Երկրամերձ օբյեկտներ: Երկրի հետ բախման դեպքում դրանցից մեծ մասը կարող է տեղական բնույթի աղետ առաջացնել: Ավելի վտանգավոր են աստղակերպերը, սակայն դրանց բախման հավանականությունը շատ ավելի փոքր է. օրինակ, համարվում է, որ վերջին անգամ խոշոր մարմնի հետ Երկիրը բախվել է մի քանի միլիոն տարի առաջ: Հիշեցնենք, որ վերջերս՝ դեկտեմբերի 3-ին, տեղի ունեցավ Երկրամերձ օբյեկտի ամենամոտ անցումներից մեկը՝ Երկրից 325 000 կմ հեռավորության վրա: Իսկ համեմատաբար խոշոր մարմիններից Երկրին առաջիկայում մոտենալու են 2012թ. հունվարի 25-ին #7341 աստղակերպը՝ 25.3 լուսնային հեռավորության վրա (չափերը՝ 1.2-2.7 կմ) և հունվարին 31-ին #433 Էրոս աստղակերպը՝ 69.5 լուսնային հեռավորության վրա (տրամագիծը` 17կմ):

Հայկական աստղագիտական ընկերություն