ՔՊ-ն չի ներկայացրել 2023 թվականի հաշվետվությունը․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ Կուսակցական նվիրատվությունները վերջերս հաճախ են բուռն քննարկումների, փոխադարձ մեղադրանքների առարկա դառնում։ Նիկոլ Փաշինյանը պահանջում է, որ ընդդիմադիր կուսակցությունները հրապարակեն իրենց ֆինանսական աղբյուրները, ակնարկում է, որ հակառակ դեպքում սա կարող է ընտրություններին չմասնակցելու պատճառ դառնալ, հայտարարում է, թե պետք է օրենքը փոխել եւ ստիպել, որ ներկուսակցական ընտրությունները դառնան թափանցիկ եւ այլն։ Մյուս կողմից՝ հենց իր ղեկավարած «Քաղպայմանագիրն» է ոչ թափանցիկ գործում, համագումարին էլ լրագրողներին չեն թողնում ազատ մոտենալ ՔՊ-ականներին, եւ նրանք հատուկ սրահից են հետեւում ընթացքին, իսկ ՔՊ-ի նվիրատվությունների շուրջ վերջին տարիներին լրագրողական հետաքննություններ են արվում, անհայտ նվիրատուներ են բացահայտվում: Նաեւ հակակոռուպցիոն վարույթ է նախաձեռնվում դրանց հետքերով` կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելու հատկանիշներով, բայց արագ կարճվում է։
Ահա, այս ֆոնին հետաքրքիր բացահայտում ենք արել` ուսումնասիրելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում կուսակցությունների հաշվետվությունների բաժինը։ Այնտեղ պարզ երեւում է, որ ՀՅԴ կամ «Ապրելու երկիր» կուսակցությունները լիարժեք տարեկան հաշվետվություններ են ներկայացրել, պատշաճ թվագրումով. 2022 թվականի հաշվետվությանը հետեւում է 2023 թվականինը, ապա՝ 2024-ինը։ Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2023 թվականի հաշվետվությունը կայքում ներկայացված չէ, եւ 2022 թվականին հաջորդում է միանգամից 2024 թվականի հաշվետվությունը։ Ո՞ւր է կորել այն։ Ինչո՞ւ բազմիցս արծարծված 2023 թվականի տարեկան հաշվետվությունը չպետք է ներառված լիներ հաշվետվություններում։
Այս հարցով դիմեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներից Արամայիս Փաշինյանին, սակայն նա ոչ մի բացատրություն չկարողացավ մեզ տալ։ «Դա իմ ոլորտը չէ, զանգահարեք երկուշաբթի»,-ասաց նա։ Փաստորեն, 2023 թվականի ողջ ֆինանսական շարժը, որում եղել են Երեւանի քաղաքապետի ընտրությունները, նվիրատվություններ, ծախսեր, որի վերաբերյալ բազմիցս մամուլում կասկածներ են հայտնվել, թե նվիրատուների մի մասը հայտնի չէ հանրությանը: Իսկ անդամավճարների մուտքերը, վարձավճարներն ու նվիրատվությունները կուսակցությունը թաքցրել է, չի ներկայացրել Հանձնաժողովին։ Հաշվետվությունները նման «վայրիվերումներով» ներկայացնելը կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ ՔՊ-ում չեն կարողանում կամ չեն ցանկանում ճշգրիտ արտացոլել 2023թ․ մուտքերի եւ ելքերի ողջ պատկերը։