Քաղաքական

03.10.2025 21:27

Փաշազադեի հաճախորդ Փաշինյանը (տեսանյութ)

Փաշազադեի հաճախորդ Փաշինյանը (տեսանյութ)

Նողկալի ժամանակներում ենք ապրում: Նիկոլ Փաշինյանը դատում է և 2 տարով ազատազրկում Միքայել Սրբազանին: Այս մասին հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։

«Փաշինյանը դատեց Սրբազանին, քանի որ հրահանգ էր ստացել Ադրբեջանից: Փաշազադեից:

Հայկական ինքնությունն ու պետությունը վերացնելու ճանապարհին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին խոչընդոտ է:

Բանակը քանդել են, պետական ինստիտուտները արժեզրկել են, դատարանները դարձրել են վնգստացող: Մնացել են Եկեղեցին ու հայ ժողովուրդը: Եկեղեցու դեմ պայքարում են, որ հետո անցնեն Հայոց լեզվին, մեր պատմությանն ու վերջում՝ ժողովրդին:

Այս պետական հանցագործությունների մերժումը բոլորիս սուրբ պարտքը պետք է լինի: Անարդար դատողը պետք է դատվի:

Նիկոլին, թերևս, հանգիստ չեն տալիս Սահակաշվիլու դափնիները: Եվ ուրեմն թող այդպես էլ լինի»,-նշել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։