Թուրքիայի նախկին վարչապետ. «Թուրք գործակալներն են այրել հունական անտառները»
«Արաքս» շաբաթաթերթի փոխանցմամբ՝ թուրքական «BirGün» թերթը գրել է, որ Թուրքիայի նախկին վարչապետ Մեսութ Յըլմազը խոստովանել է՝ Հունաստանի արևելյան շրջանի Էգեյան կղզիների և Մակեդոնիայի անտառային հրդեհների հեղինակները թուրքական գաղտնի գործակալություններն են եղել:
«Բոլոր վարչապետները, երբ ավարտում են իրենց ժամանակաշրջանը, նոր վարչապետին, տեղեկացնում են այն մասին, թե որտեղ և ինչպես են օգտագործել գաղտնի միջոցները: Եվ ես ներկայացրել եմ իմ հաջորդին և ինձ իմ նախորդը արել են նույնը: Էրբաքանը, Էջևիթը և Դեմիրելը կատարել են միևնույնը: Միայն Չիլերը չի կատարել իր պարտավորությունը: Կա հատուկ հղում, որտեղ գաղտնի միջոցների բոլոր տեղեկությունները կարելի է ստանալ:
Պետական գաղտնի միջոցների հաշվից օգտագործվել է նաև Ադրբեջանում ձախողած հեղաշրջման կազմակերպված քուրդ ապստամբների հետապնդումների և սպանության համար»,- ասել է Յըլմազը:
Հիշեցնենք, որ Հունաստանի անտառները 1995-1997թ. 12 անգամ ավելի շատ են այրվել այլ տարիների համեմատ:
Հունաստանի խորհրդարանական բոլոր կուսակցությունները դատապարտող հայտարարություններ են հրապարակել այս առնչությամբ, իսկ կառավարությունը պաշտոնական բողոք է ներկայացրել Անկարային և բացատրություն պահանջել:

7or.am