Քաղաքական

02.10.2025 12:57

«Ռուսահպատակների» դեմ պայքարի դուրս եկած Զավենովնայի թեկնածուն ապրել է Ռուսաստանում, փորձել ՌԴ քաղաքացիություն ստանալ

«Ռուսահպատակների» դեմ պայքարի դուրս եկած Զավենովնայի թեկնածուն ապրել է Ռուսաստանում, փորձել ՌԴ քաղաքացիություն ստանալ

Արամ Զավենովնայի կուսակցությունը հայտարարել է, որ մասնակցելու է Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրություններին։ Մասնակցում են, որպեսզի ռուսահպատшկները չընտրվեն․ «Մենք թույլ չենք տա, որ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք ռուսшհպատակները փորձեն Հայաստանի Հանրապետությունը տանել միութենական պետություն։ Հայաստանի անվտանգությունը և անկախությունը վաճառքի ենթակա չեն»։

«Ռուսահպատակների» դեմ պայքարի դուրս եկած Զավենովնայի թեկնածուն Վաղարշապատում լինելու է ռուսական Հարավկովկասյшն երկաթուղիների աշխատակիցների մասնակցությшմբ ժամшնակին հիմնադրված «Ալյանս» կուսակցության նախկին (երևի) անդամ, պարզապես անդամ Հարություն Մկրտչյանը։ Մինչև 2018 թվականը ապրել է Ռուսաստանում և տեղում ատել ռուսներին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ փորձել է ՌԴ քաղաքացիություն ստանալ, բայց չի ստացվել և արդեն որպես պատճառшվոր հակшռուս վերադարձել է Հայաստան։

Ահա թե ինչպես է Զավենովնան փորձում պայքարել ռուսահպատակների դեմ։ Վայ, Զավենովնш, տшնողիդ տունը մնաս, հա․․․

Հ․Գ․ Կից տեսանյութում Զավենովնայի թեկնածուի նախկին գրառումներն են։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։