Քաղաքական

02.10.2025 12:56

44-օրյայի մասնակիցները վերադարձնում են մեդալներն ու պարգևները (տեսանյութ)

44-օրյայի մասնակիցները վերադարձնում են մեդալներն ու պարգևները (տեսանյութ)

Կառավարության մոտ հավաքվել են մի խումբ զինվորականները՝ վերադարձելու իրենց մեդալներն ու շքանշանները՝ այդ կերպ ցույց տալով իրենց դժգոհությունը վարվող ապազգային և ապահայկական քաղաքականությանը։

Հովսեփ Ղազարյանն ասաց, որ այս կառավարությունն իր սխալները սրբագրելու, իր սխալները չխոստովանելու համար փորձում է խմբագրել մեր պատմությունը։

«Այս կառավարությունը իր սխալները սրբագրելու համար փորձում է խմբագրել մեր պատմությունը։ Այն կյանքը, այն դժվարությունները, որը մենք ենք ունեցել, որի համար մենք արյուն ենք տվել փորձում է զրոյացնել դա, և մեզ ասում է, որ վերջին 30 տարվա մեր պայքարը, որը եղել է մեր պետության գաղափարական հիմքը, կեղծ է եղել և գոյություն չունի։ Ի նշան բողոքի այս խայտառակության դեմ, ես և իմ մարտական ընկերները որոշել ենք 44-օրյա պատերազմի ժամանակ մեր ստացած շքանշանները հետ հանձնել։ Սրանք մենք ստացել ենք մարտական գործողություններին մասնակցելու համար և չենք կարող այս շքանշանները կրել այն պարագայում, երբ ամեն արժեք, ամեն զոհողություն, որ դրված էր այս շքանշանների հիմքում զրոյացվել է»,-ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։