Կարծիք

02.10.2025 09:32


Էջմիածինը չունի ժողովրդի հոգսով ապրող իշխանություն (լուսանկար)

Էջմիածինը չունի ժողովրդի հոգսով ապրող իշխանություն (լուսանկար)

Ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Մայր Հայաստան»-ի ստորագրահավաքի շրջանակներում վերջին 3 օրը եղել ենք Զվարթնոց թաղամասում։

Այստեղ աչքի էր զարնում բազմաբնակարան շենքերի բակերի անմխիթար ու կեղտոտ վիճակը․ կիսաքանդ տանիքներ, փնթի բակեր, թափառող շներ։

Բայց ամենաանհանգստացնողը շենքերի մուտքերում կուտակված էլեկտրական մալուխներն են (կաբելները, լարերը), դրանք բառացիորեն կախված են բնակիչների գլխին ու թողնված են բախտի քմահաճույքին։ Ամեն պահի կարող է բռնկվել հրդեհ՝ անդառնալի հետևանքներով։

Սա ոչ միայն քաղաքի անփույթ կառավարման, այլև քաղաքացիների անվտանգության նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի վկայություն է։

Էջմիածինը չունի ժողովրդի հոգսով ապրող իշխանություն, փոխարենը ունի միայն լքված ու բարձիթողի վիճակում գտնվող թաղամասեր ու իրենց լուծումներին սպասող խնդիրներ։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Հարություն Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը