Կարծիք

02.10.2025 09:23


Վաղարշապատը Երևան-2 չի՛ դառնալու, ու վե՛րջ

Վաղարշապատը Երևան-2 չի՛ դառնալու, ու վե՛րջ

Սիրելի՛ Էջմիածինցիներ, Խոյ ու Ոսկեհատ համյանքի հարգելի՛ բնակիչներ,

Ինչպես տեղյակ եք, Վաղարշապատ խոշորացված համայնքում նոյեմբերի 16-ին կայանալու են ավագանու արտահերթ ընտրություններ։

Այսօր մեկնարկում է թեկնածուների գրանցումը։

Ու ինչպես սպասվում էր, այստեղ ևս ՔՊ-ն՝ իրեն կցորդ դրածոների հետ, փորձում է մանիպուլացնել, խաբել և գողանալ ընտրողի քվեն։

Լա՛վ իմացեք, ժողովրդին խաբել այլևս հնարավոր չէ: Թույլ չենք տալու, որ, այսպես կոչված, արևմտամետները, իսկ իրականում թուրքամետները և իրենց տեր ՔՊ-ն թպրտան։

«Մայր Հայաստանը» Վաղարշապատի ընտրությունների մասով շուտով հանդես կգա հայտարարությամբ: Մեկ բան հիմա կարող եմ ասել՝ ՔՊ-ի բոլոր կցորդների դեմքը պատռվելու է։ ՔՊ-ի դրածոն չի՛ կարողանալու իրեն հեռու պահել ՔՊ-ից:

Էջմիածնում Երևանի սցենարը չի կրկնվելու։

Վաղարշապատը Երևան-2 չի՛ դառնալու, ու վե՛րջ։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը