Լրահոս

27.12.2011 15:34


«100%-անոց համամասնական ընտրակարգը կքաղաքականացնի ընտրությունները». ՀՀՇ Գյումրու կառույցի խորհրդի նախագահ

ՀՀՇ գյումրու կառույցի խորհրդի նախագահ Մուրադ Գրիգորյանը միանշանակ կողմ է 100%-անոց համամասնական կարգով ընտրական համակարգի ներդարմանը: Վերջինիս կարծիքով՝ սա միակ ճանապարհն է ընտրությունները քաղաքականացնելու համար.

«Դեռևս մի քանի ամիս առաջ մենք ևս առաջարկել ենք 100%-անոց համամասնական կարգով ընտրությունները անցկացնելու տարբերակը: Այս դեպքում կբացառվեն մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ տեղ գտնող տարատեսակ ռազաբորկաներն ու ընտրակեծիքները: Վերջապես հնարավորություն կընձեռվի ընտրողին հնարավորություն տալու ընտրություն կատարել քաղաքական ծրագերի միջև, այլ ոչ թե քրեական հեղինակաությունների, օլիգարխների ու թաղի խուժանի միջև: Մեծամասնական ընտրություններում կիրառվող ընտրակեղծիքները տարեցտարի արմատացել են, որոնց հիմնական բաղադրիչն է դարձել փող բաժանելը, ընտրողների վրա տարատեսակ ճնշումներն ու ահաբեկումները»,-7օրի հետ զրույցում նշել է Մուրադ Գրիգորյանը:

Դերնիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը