Քաղաքական

01.10.2025 08:30

Ավինյանի հոր տան ճանապարհը՝ Շողակաթի «տուրիստական գրավչություններից մեկը». «Ժողովուրդ»

Ավինյանի հոր տան ճանապարհը՝ Շողակաթի «տուրիստական գրավչություններից մեկը». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը թեպետ պնդում է, որ իր ունեցվածքի զգալի մասը ունեցել է մինչեւ հեղափոխությունը, նրա հայտարարագիրը, սակայն, հակառակն է փաստում։ Ապացույցներից մեկը Տիգրան Ավինյանի 66-ամյա հոր՝ Արմեն Ավինյանի կողմից Սեւանա լճի ափին կառուցվող առանձնատան հանգամանքն է։

«Հետքը» գրել էր, որ Տիգրան Ավինյանի հայրը Սեւանում առանձնատուն է կառուցում:

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթն է արձանագրել, Ավինյանների առանձնատան համար այս օրերին հատուկ ճանապարհ է կառուցվում հայկական տուֆից։

Հայաստանում ամենալավ տուֆը, որը կարող է օգտագործվել ճանապարհաշինարարության համար, բավականին թանկ արժե՝ 500-ից 600 դրամ։

«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց Ճամբարակ խոշորացված համայնքի Շողակաթ գյուղի վարչական ղեկավար Նաիրի Պողոսյանի հետ հասկանալու համար՝ արդյոք Երեւանի քաղաքապետի հոր շքեղ առանձնատուն տանող ավտոճանապարհը նորոգվում է համայնքայի՞ն բյուջեով, թե՞ անձնական միջոցներով:

Վարչական շրջանի ղեկավարը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց, թե համայնքը ո՛չ նյութականապես, ո՛չ ֆինանսապես չի աջակցում տան ճանապարհի կառուցմանը:

«Բնակիչը իր միջոցներով է արել, բայց մենք փորձել ենք այնպես անել, որ ասֆալտի փոխարեն սալարկվի, ու հետագայում էլ, թեկուզ համայնքի կամ սեփական միջոցներով, եթե հնարավորություն լինի ….։ Որովհետեւ դա նոր թաղամաս է դառնում, բազմաթիվ քաղաքացիներ էնտեղ տնամերձ հողակտորներ ունեն։ Եվ գյուղի գրավչությունն է դրանով բարձրանում, տուրիստական գրավչությունը։ Փոքրիկ կտոր է, բայց մեծ ճանապարհի շինարարության մի փոքրիկ հատվածի նորոգում է ընդամենը»,-տեղեկացրեց Պողոսյանը։

Վարչական ղեկավարը նկարագրեց, որ այդ ճանապարհը պետք է անցնի տարբեր սարալանջերով, համարեց որ հեռանկարային է այդտեղ ինչ-որ բան կառուցելը։

Կարճ ասած՝ այդ գյուղի գերիշխող, ամենաբարձր դիրքում գտնվող Ավինյանների տունը դարձել է Շողակաթ համայնքի «գրավչություններից մեկը»:

Ի դեպ, Տիգրան Ավինյանի հայրը լայն թափով է արել շինարարությունը, միայն տասնյակից ավելի մլն դրամ ծախսել են արեւային էլեկտրական պանելներ շարելու համար:

Մի խոսքով, «նախկին թալանչիներին» թալանի համար մեղադրող հեղափոխական իշխանիկները այնքան են հղփացել, որ թոշակառու հոր անունով տուն են սարքում, հատուկ իրենց համար ճանապարհ կառուցում, իսկ թե ամենաաղքատ համայնքներից մեկում՝ հենց Շողակաթում, մարդիկ ինչպես են ապրում, Ավինյաններին, կարծես թե, այնքան էլ չի հետաքրքրում: Նրանք վայելում են կապուտաչյա գեղեցկուհու տեսարանը»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։