Քաղաքական

30.09.2025 12:10

20 հազար դոլա՞ր մեկ գիշերվա համար․ Փաշինյանը գիշերել է գերշքեղ հյուրանոցում

20 հազար դոլա՞ր մեկ գիշերվա համար․ Փաշինյանը գիշերել է գերշքեղ հյուրանոցում

Politik.am-ը գրում է․ Սեպտեմբերի 25-ին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը գտնվել է Մոսկվայում և, ըստ մեր տեղեկությունների, գիշերել է The Carlton շքեղ հյուրանոցում։ Մեզ հասած տվյալներով՝ Փաշինյանը գիշերել է կամ նախագահական լյուքս համարում, որի արժեքը կազմում է շուրջ 20 հազար դոլար մեկ գիշերվա համար, կամ էլ իպերատրական լյուքսում, որտեղ գիշերակացը հասնում է մինչև 25 հազար դոլարի։

Մեր խմբագրությունը կապ է հաստատել հյուրանոցի ադմինիստրացիայի հետ։ Մենք ներկայացանք որպես Փաշինյանի աշխատակազմի աշխատակից և խնդրեցինք հյուրանոցային ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն՝ այն ներառելու մեր հաշվետվությունում։ Հյուրանոցի կառավարիչը, սակայն, հրաժարվեց հավելյալ տեղեկատվություն տրամադրել․ «Մեր հյուրերի մասին տեղեկությունները գաղտնի են, կամ պետք է ասեք պարոն Փաշինյանի գրանցման կոդը»,–ասաց նա մեզ հետ զրույցում։

Փորձեցինք նաև կառավարությունից մեկնաբանություն ստանալ։ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը չի արձագանքում մեր զանգերին։

Հիշեցնենք, որ դեռևս 2018-ին Politik.am-ը բացահայտել էր, որ Փաշինյանը Դավոսի տնտեսական ֆորում իր հետ տարել էր նաև կնոջը։ Այն ժամանակ նրանք գիշերել էին գերշքեղ հյուրանոցում, որտեղ գիշերակացը կազմել էր շուրջ 7500 դոլար։ Սկզբում կառավարությունը կտրականապես հերքում էր մեր հրապարակումները, սակայն փաստերի ճնշման տակ ստիպված եղավ ընդունել դրանց ճշմարտացիությունը։

Այսօր էլ կրկնվում է նույն պատկերն․ տեղեկությունները դեռևս չեն հաստատվել, բայց հարցը մնում է բաց՝ պետական միջոցները արդյոք շռայլորեն ծախսվե՞լ են Մոսկվայում վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կեցության համար։ Իսկ հասարակությունը շարունակում է պատասխաններ սպասել, մինչ պաշտոնական լռությունն ավելի է խորացնում կասկածները։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։