Լրահոս

28.09.2025 09:57


Մուսալեռ գյուղում բռնկված հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մուսալեռ գյուղում բռնկված հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր սեպտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի Մաշտոցի փողոցին հարակից դաշտամիջյան հատվածում՝ որպես քոլիկ օգտագործվող տնակում հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Մինչ կժամանեին Վաղարշապատի հրշեջ փրկարարները՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Կրակը մարելուց հետո հայտնաբերվել է մոխրացած դի։

Դեպքի փաստով բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Այս խորագրի վերջին նյութերը