Լրահոս

28.09.2025 08:43


Մասիս Ասատրյանը սպшնվել է շան շուրջ ծագած վեճի պատճառով

Մասիս Ասատրյանը սպшնվել է շան շուրջ ծագած վեճի պատճառով

Արաքսում քիչ առաջ սպшնվեց 39-ամյա Մասիս Ասատրյանը: Սպանության կասկածյալը նույն գյուղից Գրիգոր Բուդուրյանն է:

Ինձ պատմեցին, որ վեճը ծագել է շան պատճառով: Մասիսն իր ընկերների հետ կանգնած է եղել գյուղամիջում, երբ Գրիգոր Բուդուրյանը շան հետ անցնելիս է եղել նրանց կողքով Ասատրյանի ընկերներից մեկն ասել է՝ «հեռու տար, կարող ա կծի»: Այս դիտողությունից հետո հնչել են փոխադարձ հայհոյանքներ, որից հետո Բուդուրյանը գնացել է տուն, ապա դանակով հետ վերադարձել: Վիճաբանության կողմին հաջողվել է խլել դանակը, սակայն կարճ ժամանակ անց Բուդուրյանը հետ է եկել հրազենով, և անկանոն կրակ բացել Ասատրյանի և նրա ընկերների վրա:

Նկարում՝ ձախից Գրիգոր Բուդուրյանն է, աջից՝ Մասիս Ասատրյանը։

Արաքսում սպшնված Մասիս Ասատրյանն ամուսնացած էր, ուներ երեք զավակ՝ մեկ տղա և երկու աղջիկ:

Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը