Կարծիք

27.09.2025 09:16


Պատերազմի ու պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը. սեպտեմբերի 27

Պատերազմի ու պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը. սեպտեմբերի 27

5 տարի առաջ այս օրը սկսեց պատերազմը: Այն չէր լինի, եթե

-Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռին հայտնվելուն պես՝ 2018-ի մայիսի 9-ից, չդներ բանակցային գործընթացի տապալման հիմքերը,

-Նիկոլ Փաշինյանը պոպուլիստաբար չհայտարարեր, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»,

-չվատացներ հայ-ռուսական հարաբերությունները, ինչից շտապելու էին օգտվել Թուրքիան ու Ադրբեջանը,

-չվարկաբեկեր մեր բանակն ու զինվորականներին,

-չմերժեր հակամարտության կարգավորման առաջարկները և առաջ չքաշեր անհեթեթ «Մյունխենյան սկզբունքները»,

-2020-ի ամռանը Տավուշի մարզում տեղի ունեցած բախումները չներկայացներ որպես Սարդարապատ ու Ադրբեջանին չմղեր պատերազմի:

Նիկոլ Փաշինյանը մեր պարտության թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն է: Նա պարտության ու պատերազմի խորհրդանիշ է, և թող չփորձի հայ մայրերին իրեն հանցակից դարձնել:

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը