Աշխարհ

26.09.2025 15:32


Կյանքից հեռացել է Տիգրան Քեոսայանը

Կյանքից հեռացել է Տիգրան Քեոսայանը

Մահացել է հայտնի կինոռեժիսոր, հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Քեոսայանը։ Այս մասին հայտնելէ նրա կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը:

«Տիգրանն այսօր երեկոյան գնաց Արարչի մոտ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աղոթեցին: Խնդրում եմ հիմա չզանգահարեք ինձ կամ իմ ընտանիքին: Շնորհակալություն բոլորիդ, շնորհակալություն»,-հավելել է Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Տիգրան Քեոսայանը մոտ ինը ամիս անցկացրել է կոմայի մեջ: Ռեժիսորը սրտի հետ կապված խնդիրներ ուներ: Այս ընթացքում նա գիտակցության չի եկել:

Այս խորագրի վերջին նյութերը