Քաղաքական

25.09.2025 14:33

Սպшնված Վոլոդյա Գրիգորյանի հետ զենքից վիրավորում ստացածին հարցաքննել են, նա խոսել է․ մանրամասներ

Սպшնված Վոլոդյա Գրիգորյանի հետ զենքից վիրավորում ստացածին հարցաքննել են, նա խոսել է․ մանրամասներ

Նախօրեին Փարաքարում հնչած կրակոցների հետևանքով վիրավորված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել. այս մասին ArmLur.am-ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը:

Սեպտեմբերի 24-ին Փարաքարում հնչած դավադիր կրակոցների հետևանքով, որոնց արդյունքում սպանվել էին համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության օպեր աշխատակից Կարեն Աբրահամյանը, վիրավորվել էր նաև Վալոդյայի ընկեր Արծրուն Գալստյանը: ArmLur.am-ը ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանից հետաքրքրվեց` ինչ վիճակում է վիրավորը և արդյոք նրան քննիչները հարցաքննել են:

«Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել, քննիչը նրան հարցաքննել է։ Նշանակվել են փորձաքննություններ՝ վնասվածքների չափն ու խորությունը պարզելու համար»,-հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատուն։

ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Գալստյանն արդեն դուրս է բերվել վերակենդանացման բաժանմունքից և տեղափոխվել է հիվանդասենյակ։ Նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում:

Հավելենք, որ ArmLur.am-ը մինչ այս զանգահարել էր նաև Աստղիկ բժշկական կենտրոն՝ այնտեղից պարզելու հիվանդի վիճակը, սակայն հիվանդանոցից կտրուկ հրաժարվեցին որեւէ տեղեկություն տալ՝ այն համարելով գաղտնիք:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։