Լրահոս

27.12.2011 11:13


Հայաստանի կանանց շախմատի հավաքականը 6–րդ տեղում է

Հայաստանի կանանց շախմատի հավաքականը 6–րդ տեղում է

Թուրքիայում ընթացող կանանց շախմատի աշխարհի թիմային առաջնության նախավերջին՝ 8-րդ մրցափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթել է վիետնամուհիներին և վաստակելով 8 միավոր՝ մրցաշարային աղյուսակում շրջանցել նրանց:

Ուկրաինայի ու Վրաստանի հավաքականները, սակայն, նույնպես հաղթանակներ են տարել, այլապես մեր ընտրանին կարող էր լինել 4-րդ հորիզոնականում: Վերջին մրցափուլում հայուհիները կմրցեն ռուսների հետ: Լավագույն եռյակը 14 միավորով գլխավորում է Չինաստանի ընտրանին, որին հաջորդում են Ռուսաստանը (12 միավոր) և Հնդկաստանը (11 միավոր)։

Մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

Ուկրաինա – Չինաստան՝ 2.5:1.5

Հնդկաստան – Վրաստան՝ 1:3

Թուրքիա – Հունաստան՝ 0.5:3.5

ՀԱՀ – Ռուսաստան՝ 0:4

Այս խորագրի վերջին նյութերը