Լրահոս

23.09.2025 12:49


Գերեզմանների մոտով անցնող գնացքի գծերի տարածքում հայտնաբերվել են մարդկային մնացորդներ

Գերեզմանների մոտով անցնող գնացքի գծերի տարածքում հայտնաբերվել են մարդկային մնացորդներ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում գտնվող, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին հարակից գերեզմանների տարածքով անցնող երկաթգծերի վրա մարդկային մարմնի մնացորդներ կան:

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, ապա դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի և բաժնի պետի տեղակալ Արտյոմ Թամրազյանի գլխավորությամբ:

Տեղում հայտնաբերվել է մարդկային մարմնի մնացորդներ, 2 գանգ, ատամնաշար:

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատաբժիշկները պետք է պարզեն՝ հայտնաբերված մարդկային մարմնի մնացորդները կնո՞ջ, տղամարդո՞ւ, թե՞ երեխայի են պատկանում:

Այս խորագրի վերջին նյութերը