Լրահոս

27.12.2011 00:03


Բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրության և մաքսային կանոնների խախտման դեպքեր

Օրերս Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից «Մետեքսիմ տերմինալ» մաքսային պահեստում զննման է ենթարկվել Ալֆրեդ Հարությունյանի անունով Բագրատաշենի մաքսակետով ներմուծված բեռը, որում ըստ հայտարարագրի եղել է 456կգ ընդհանուր քաշով օգտագործված անձնական հագուստ և այլ ապրանքներ, որոնց մեջ զննման ժամանակ հայտնաբերվել է զինամթերք, մասնավորապես 248 հատ տարբեր տեսակի և տրամաչափի փամփուշտ, 15 դատարկ պարկուճ, 6 տուփ մանրագնդակ, 10 հատ գաղտնի փականով տարբեր չափերի և ձևերի դանակ, ռադիոկապի 2 միջոց, լիցքավորված գազի 2 բալոն, փայտե 1 խտանյութ, հրազենի 1 փայտյա և 2 մետաղյա մասեր: Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն:

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են ապօրինի գործունեության մի շարք դեպքեր. Երևան, Ծարավ Աղբյուրի 61 հասցեում հայտնաբերվել է գործող մթերային խանութ, որտեղ քաղաքացի Կարեն Ֆրանգյանն առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու 2011թ. դեկտեմբերի 1-ից զբաղվում էր մանրածախ առևտրով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Նուբարաշեն Բ-9 թաղամասի 14 տան բնակիչ Հակոբ Հովսեփյանը իրականացնում է կահույքի ապօրինի արտադրություն: Արտադրամասը գործել է առանց համապատասխան պետական գրանցման:

Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները  Վանցյան 61Ա հասցեում հայտնաբերել են քաղաքացի Ռոբերտ Աստվածատրյանին պատկանող կոշիկի ապօրինի արտադրամաս:

Վերոհիշյալ գործերով իրականացվում է վարչական վարույթ` անօրինական գործունեության հետևանքով պետությանը հասցված վնասի չափը ճշտելու համար:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը