Տավուշի մարզում 31-ամյա ՊՆ ծառայողը «Infiniti»-ով բախվել է հաստաբուն ծառին․ 5 վիրավորներից 3-ն անչափահաս են
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 141 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Անդրանիկ Ղ․-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ուղևորը Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Սյուզաննա Թ․-ն և 3 անչափահասներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Անդրանիկ Ղ․-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։