Լրահոս

26.12.2011 18:43


Ովքե՞ր են քաղաքական ու լրատվական դաշտի «դհոլները»

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինտիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանն անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հետ կապված խնդիրներին՝ նշել է, որ բոլոր այն ուժերն ու անհատները, ովքեր իշխանության վարած քաղաքականությունը թողած, Սերժ Սարգսյանի գլխավորած օլիգարխիային թողած՝ զբաղված են երկրորդ նախագահի քննադատությամբ ու «Ռոբերտ, հեռացիր» են գոռում այն ժամանակ, երբ Քոչարյանը վաղուց պաշտոնաթող նախագահ է՝ քաղաքական ու լրատվական դաշտի «դհոլներն» են։

–Այդ «դհոլները» հիմա կատարում են նույն այն ֆունկցիան, որն իր վրա էր 2008–ի ընտրությունների ժամանակ վերցրել Գեղամյանը: Իսկ նրանք, ովքեր ներկա վիճակի համար արվող քննադատությանը պատասխանում են «իսկ Քոչարյանի ժամանակ լա՞վ էր» դեմագոգիկ հարցադրմամբ՝ պարզապես խոստովանում են, որ ասելիք չունեն և արդարացման միակ միջոց են տեսնում «ծանր ժառանգություն ենք ստացել» ծիծաղելի ձևակերպումը,– ասաց Ա. Թևանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը