Արմեն Գևորգյանն անդրադարձել է «Փարիզյան սուրճ»–ի խնդրին
Գյումրիում այսօր տարածքային հարկային տեսչության շենքի վերանորոգված մասնաշենքի բացման արարողությանը մասնակցում էին Հարկային պետական տեսչության նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:
Այդ ընթացքում փոխվարչապետ Արմեն Գևորգյանն անդրադարձել է «Փարիզյանսուրճ»սրճարանիսեփականատերԱշխենՎալերիԳործունյանի կողմից սրճարանի փակման և Հայաստանը լքելու հայտարարությանը:
–«Փարիզյան սուրճ»–ի պարագայում տեղյակ չեմ՝ ինչից է դժգոհ, որովհետև չեմ զբաղվել այդ հարցով: Ես կարող եմ մի բան ասել՝ չմասնավորեցնելով հարկային գործարար հարաբերությունները: Դուք գիտեք, որ մենք 3,5 տարի զբաղվում ենք նաև տեղական հարկերի վարչարարությամբ։ Ես չեմ կարող ասել, որ շատ մեծ ոգևորություն կա մեր ողջ հանրության կողմից տեղական հարկերը վճարելու պարագայում. դա միշտ էլ եղել է: Ուրիշ բան, որ կարող են լինել վեճեր, որոնք պետք է օրենքով սահմանված կարգով լուծել, այս դեպքում նաև«Փարիզյան սուրճ»–ի պարագայում ու մնացած բոլոր վեճերի դեպքում»,- ասել է Արմեն Գևորգյանը:
Արմեն Գևորգյանն անդրադարձել է «Փարիզյան սուրճ»–ի խնդրին
Գյումրիում այսօր տարածքային հարկային տեսչության շենքի վերանորոգված մասնաշենքի բացման արարողությանը մասնակցում էին Հարկային պետական տեսչության նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:
Այդ ընթացքում փոխվարչապետ Արմեն Գևորգյանն անդրադարձել է «Փարիզյան սուրճ» սրճարանի սեփականատեր Աշխեն Վալերի Գործունյանի կողմից սրճարանի փակման և Հայաստանը լքելու հայտարարությանը:
–«Փարիզյան սուրճ»–ի պարագայում տեղյակ չեմ՝ ինչից է դժգոհ, որովհետև չեմ զբաղվել այդ հարցով: Ես կարող եմ մի բան ասել՝ չմասնավորեցնելով հարկային գործարար հարաբերությունները: Դուք գիտեք, որ մենք 3,5 տարի զբաղվում ենք նաև տեղական հարկերի վարչարարությամբ։ Ես չեմ կարող ասել, որ շատ մեծ ոգևորություն կա մեր ողջ հանրության կողմից տեղական հարկերը վճարելու պարագայում. դա միշտ էլ եղել է: Ուրիշ բան, որ կարող են լինել վեճեր, որոնք պետք է օրենքով սահմանված կարգով լուծել, այս դեպքում նաև «Փարիզյան սուրճ»–ի պարագայում ու մնացած բոլոր վեճերի դեպքում»,- ասել է Արմեն Գևորգյանը:
Դերենիկ Մալխասյան
Գյումրի