Կարծիք

17.09.2025 09:28


ՔՊ-ի ու Ավինյանի նյարդերը չեն դիմանում

ՔՊ-ի ու Ավինյանի նյարդերը չեն դիմանում

Փոքրիկ խմբակն անցել է նոր գործելաոճի, որի դեմ ստի կայսերները իբր «պայքարում» էին մինչ 2018թ․ բեմադրված տրագիկոմեդիկ իշխանափոխությունը։

Քաղաքի կառավարումը ձախողած ու կոռուպցիայի մեջ թաթախված ՔՊ-ականները ծանր են տանում բացահայտումներն ու քննադատությունները։

Ասֆալտապատումից մինչև շինթույլտվություններ ու թանկացումների մասին խոսելիս պետք է պատրաստ լինել հարձակումների։

Ժողավրդական «բաստիոնում» քաղաքական հայացքների համար այսուհետ պետք է դիմակայել ֆիզիկական սպառնալիքների դեմ, իսկ եթե դեմ դիմաց «դուխները» չի հերիքում, ուրեմն կայրեն ընտանիքի մեքենան։

Ի դեպ, անցել է 4 ամիս, ու թյուրըմբռվածների ու թափթփուկների ճղճիմ քայլը ոչ մի արձագանքի չի արժանացել։

Ծածկադմփոց անել ու մոռացության տալ չեմ թողնելու, բոլորն անխտիր պատասխան են տալու։

Կարմիր գծեր հատել ու ոտնձգություն ընտանիքի դեմ չի ներվելու երբե՛ք։

Այսուհետ ձեր լեզվով ու ոճով ձեր հանդեպ բոլոր քայլերը արդարացված են…

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը