Քաղաքական

16.09.2025 22:41


Գյումրու զարգացման առումով «Մայր Հայաստանի» առաջարկած ծրագիրն այլընտրանք չունի․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)

Գյումրու զարգացման առումով «Մայր Հայաստանի» առաջարկած ծրագիրն այլընտրանք չունի․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)

Գյումրու ավագանու այսօրվա նիստում ընդունվեց «Մայր Հայաստանի» կողմից ներկայացված ուղերձի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է Գյումրիում ստեղծել ազատ տնտեսական գոտի և հարկային ռեժիմի առումով Գյումրուն տալ «ազատ քաղաքի» կարգավիճակ: Գյումրու հեռանկարային զարգացման առումով այս ծրագիրը այլընտրանք չունի։ Վերջին 200 տարիների ընթացքում քաղաքը զարգացել ու բարգավաճել է բացառապես քաղաքաստեղծ համակարգերի շնորհիվ։ Ալեքսանդրապոլի շրջանում Գյումրու զարգացման մեջ առանցքային նշանակություն ուներ ռազմականացված քաղաք լինելու հանգամանքը։ Ցարական զորքերի համար մատակարարումներն ու այլ ծառայությունների մատուցումը։ Մեծ նշանակություն ուներ նաև առևտրային խաչմերուկում լինելու հանգամանքը։ Այս ամենի շնորհիվ քաղաքի բնակչությունը գրեթե տասնապատկվեց։

Սովետական շրջանում քաղաքի հեռանկարային զարգացման ճանապարհ ընտրվեց արդյունաբերությունը։ 70 տարվա մեջ քաղաքի բնակչությունն աճեց մոտ 5 անգամ։

Իսկ վերջին 30 տարիների ընթացքում Գյումրին չունեցավ հեռանկարային զարգացման և ոչ մի իրատեսական ծրագիր։ Արդյունքում Գյումրին կորցրեց բնակչության գրեթե կեսը։ Այժմ «Մայր Հայաստանն» առաջարկում է մի ծրագիր, որի իրագործման դեպքում 20-30 տարիների ընթացքում Գյումրու բնակչությունը հավասարվելու է Լենինականի վերջին տարիների բնակչությանը։

Այսօր Գյումրու ավագանու նիստում իմ ունեցած ելույթից մի հատված։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբության էջից

Այս խորագրի վերջին նյութերը