Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանի (նախկին 21-րդ միջնակարգ դպրոց) դահլիճում դեկտեմբերի 27-ին, երեքշաբթի, ժամը 12:00-ին տեղի կունենա պետական միջոցներով իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի երկրորդ փուլով Գյումրիում կառուցված 4 սենյականոց բնակարանների առաջին վիճակահանությունը:
Ինչպես արդեն բազմիցս հաղորդվել է «Շիրակ կենտրոնը» դիտարկելու և տեսաձայնագրելու վիճակահանությունների ամբողջ ընթացքը: Ավելացնենք, որ թեև անօթևան ընտանիքներին բնակարանների փաստաթղթային հատկացումն ընթացիկ տարում տեղի ունեցավ, սակայն 2011 թ. նախատեսված 1756 բնակարանների շահագործումը հետաձգվեց 2012 թ.:
Գյումրիում 2012 թ. շահագործման է հանձնվելու 1756 բնակարան, որից Մուշ-2 թաղամասում 33 բնակելի շենք` 1544 բնակարանով, իսկ Անի թաղամասում 5 բնակելի շենք` 212 բնակարանով, այդ թվում` 1 սենյականոց` 640 բնակարան, 2 սենյականոց` 528 բնակարան, 3 սենյականոց` 464 և 4 սենյականոց` 124 բնակարան: Անի թաղամասում 4 սենյականոց բնակարաններ չեն կառուցվել:
Գյումրիում կկայանա 4 սենյականոց բնակարանների բաշխման վիճակահանությունը

«Շիրակ կենտրոն»