Ազատ գյուղի կացարանում բռնկված հրդեհի գործով հերթապահ զինծառայողը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2025 թվականի օգոստոսի 21-ին մեղադրական դատավճիռ է կայացրել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռ.Մ.-ն դատապարտվել է երեք տարվա ազատազրկման։
Ըստ գործի նյութերի՝ Ռ.Մ.-ն 2023 թվականի հունվարի 18-19-ին ծառայել է որպես վաշտի հերթապահ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտում։ Քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ կետով (ներքին ծառայության կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) նա մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ հերթապահության ընթացքում կացարանից բացակայել է բջջային հեռախոսով խոսելու նպատակով և չի կանխել սպայի վտանգավոր գործողությունները։
Դրա հետևանքով բռնկված հրդեհի ժամանակ կացարանում գտնվող 15 զինծառայող չեն կարողացել դուրս գալ և մահացել են։ Երեք զինծառայող ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ։
Վաշտի սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի կամ ռազմական այլ գույքի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Վարույթն այժմ դատաքննության փուլում է։