Հիլարի Քլինթոն.«Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ համատեղ հայտարարությունը «պատմական փաստաթուղթ է»
Մայիսի 5-ին կայացած Հայաստանի ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրաջանակ, այդ թվում նաև հայ-թուրքական հարաբերությունների ձևավորումն ու ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը։ ՀՀ ԱԳՆ-ը REGNUM-ին փոխանցել է, որ անդրդառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ապրիլի 22-ին արվածհամատեղ հայտարարությունը գնահատել է որպես «պատմական»։ «Հիլարի Քլինթոնը ևս մեկ անգամ հաստատել է ԱՄՆ դիրքորոշումը. ամբողջությամբ աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին»,-ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև մայիսի 7-ին Պրահայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը։
Հիլարի Քլինթոն.«Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ համատեղ հայտարարությունը «պատմական փաստաթուղթ է»
Մայիսի 5-ին կայացած Հայաստանի ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրաջանակ, այդ թվում նաև հայ-թուրքական հարաբերությունների ձևավորումն ու ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը։ ՀՀ ԱԳՆ-ը REGNUM-ին փոխանցել է, որ անդրդառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ապրիլի 22-ին արված համատեղ հայտարարությունը գնահատել է որպես «պատմական»։ «Հիլարի Քլինթոնը ևս մեկ անգամ հաստատել է ԱՄՆ դիրքորոշումը. ամբողջությամբ աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին»,-ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև մայիսի 7-ին Պրահայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը։