Լրահոս

16.09.2025 10:18


Հրդեհ Հրազդանում. կան տուժածներ

Հրդեհ Հրազդանում. կան տուժածներ

Հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի մթերային խանութներից մեկում. կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Սեպտեմբերի 15-ին, ժամը 18։32-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 1-ին հարկում գտնվող մթերային խանութում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել՝ 19:40-ին: Այրվել է խանութը (մոտ 40 քմ)՝ գույքով։

Փրկարարները շենքից և խանութից տարհանել են երկու քաղաքացու, վերջիններս հոսպիտալացվել են։

Այս խորագրի վերջին նյութերը