Լրահոս

26.12.2011 14:20


Եգիպտացիների ամբոխը հարձակվել է Սլովենիայի դեսպանի վրա

Եգիպտացիների ամբոխը հարձակվել է Սլովենիայի դեսպանի վրա Կահիրեում եգիպտացիների ամբոխը հարձակվել է երկրում Սլովենիայի դեսպան Ռոբերտ Կոկալի վրա։ Նա այդ պահին Շուբրա թաղամասում ֆոտոնկարահանումների էր (նա նկարում էր բակում խաղացող երեխաներին), երբ հանկարծ ամբոխը հարձակվեց նրա ու վարորդի վրա։ Կոկալն ու նրա վարորդը լուրջ վնասվածքներ չեն ստացել վրա հասած ոստիկանների ու որոշ քաղաքացիների միջամտության շնորհիվ։ Այնուամենայնիվ, Կոկալը նշել է, որ հարձակման պահին իրեն թալանել են՝ խլելով ֆոտոխցիկն ու մի քանի այլ պարագաներ։ Կոկալը, սակայն, հայտարարել է, որ դիմում չի գրի ոստիկանությանը, քանի որ նրա՝ Շուբրա թաղամասում գտնվելը փաստացի թույլատրված չէր. նա պետք է նախօրոք տեղեկացներ տեղական իշխանություններին իր այցի մասին։  

Այս խորագրի վերջին նյութերը