Քաղաքական

13.09.2025 09:58

Ամառն՝ առանց ջրի (տեսանյութ)

Ամառն՝ առանց ջրի (տեսանյութ)

Այս ամառ ծորակը բացելիս երևանցիներից շատերը հոսող ջրի ձայնի փոխարեն լսեցին խողովակից դուրս եկող օդի ձայնը։ «Վեոլիա Ջուր»-ը, կամ ինչ-որ երրորդ կողմ, մեր փոխարեն որոշել էր՝ այդ օրը չենք լողանալու։

«Վեոլիա Ջուր» ընկերության հայտարարությունների դիտարկումով կարելի է արձանագրել, որ այս ամառ ջրամատակարարող կազմակերպությունն ամեն օր ներողամտություն էր հայցում որևէ վարչական շրջանում ապրողներից։

Ըստ փորձագիտական գնահատականների՝ պատճառներից մեկը Հայաստանում, մասնավորապես՝ Երևան քաղաքում, լայնածավալ շինարարությունն է։ Կառուցապատողն է որոշում՝ որտեղ ինչ կառուցի, քանի հարկանի շենք և ինչ մասշտաբի։ Արդյունքում, ջրամատակարարման բեռն ավելանում է, և համակարգը կոլապսի առաջ է կանգնում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։